Աշխատանքների համար ընկերությունը կիրառում է ամբողջ աշխարհում արտադրվող լավագույն նյութերը` բաց չթողնելով ոլորտի արժեքավոր նորարարությունները:
Մեզ հետ դուք կարող եք վստահ լինել որ ետ չեք մնում ոլորտային նոր զարգացոււմներից, նորագույն տեխնոլոգիաներից ու լուծումներից։
ԳԻԶԱ-ն աշխատում է շուրջ 40 երկրների մատակարարների հետ։
Մեր առաջատար լինելու գաղտնիքը պատվիրատուի կարիքները և վստահությունն առաջնահերթ դասելն է:
Մեզ վստահվում են հանրապետության կարևորագույն շինությունները: Մեր գործընկերները համոզվել են ԳԻԶԱ-ի պրոֆեսիոնալիզմի հարցում:
Գործելով շուրջ 20 տարի մենք շարունակաբար համալրում ենք մեր գործընկերների շարքերը։
ԳԻԶԱ-ն առաջատար չէր լինի առանց նրանց վստահության։
Վերջին ձեռքբերումներից նշանակալի են անդամակցումը Հայ-Բրիտանական Գործարարության Պալատին, որը հանդիսանում է Անգլիայում և Հայաստանում գործող բիզնեսների սերտ կապի առաջին կետը: Այն մշակում է B2B հարաբերություններ, շուկայական մուտքեր, ներդրումներ, ներմուծումներ / արտահանումներ և այլն:
ABBC-ի ստեղծման և գործունեության հիմնական նպատակն է իր անդամների ընդհանուր շահերի և իրավունքների պաշտպանությունն ու դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում:
Հայ-բրիտանական գործարարության պալատը ծառայելու է որպես գործարար ցանցի մի օղակ, որի նպատակն է խթանել և ուժեղացնել հայ-բրիտանական կոմերցիոն կապերը, հրավիրել և ներգրավել բրիտանական ներդրումները Հայաստան և ընդհանուր առմամբ բրիտանական բիզնես ներկայացուցչությունների հիմնադրմանը Հայաստանում: Այսպիսի պալատների հիմնական նպատակներից է նաև գործարարների շահերի պաշտպանությունը:
2019 թվականի նշանակալի ձեռքբերումներից է նաև Ռոսգեստրախ ընկերության հետ համագործակցությունը, ով մշակել է բացառիկ համակարգ հատուկ մեզ համար, քանի որ ԳԻԶԱ-ն առաջինն է ոլորտում՝ նման համագործակցությամբ:
Նախքան պայմանագրի կնքումը ԳԻԶԱ-ն ենթարկվել է նախագծային, որակական փորձարկման և արժանացել ապահովագարական ընկերության բարձր գնահատականին, ինչի արդյունքն է վստահելի համագործակցությունը:
Այսուհետ ԳԻԶԱ-ն ոչ միայն կտրամադրի երաշխիք տանիքի ջրամեկուսացման աշխատանքների համար, այլ բացառիկ դեպքերում, եթե աշխատանքների պատճառով առաջանա որևէ գույքային և ներքին հարդարանքի խնդիր, ապահովագրությունը կփոխհատուցի այն:
Ճարտարապետին դիմելիս նրա նկատմամբ հարգանք ու վստահություն պետք է լինի, նրա՝ որպես մասնագետի կարծիքը պետք է դասել առաջին տեղում, կարևոր է նաև ճարտարապետի՝ պատվիրատուի հետ աշխատելու կարողությունը, նրան ճիշտ ուղու վրա դնելը, ինչ-որ տեղ համոզելը, ինչ-որ տեղ էլ իր պահանջները ներկայացնելը։ Դրա համար ճարտարապետը պետք է 24 ժամ տեղեկացված լինի ոլորտային նորարություններից, որոնք արդեն առկա են երկրի տարածքում։
Մեր գործունեության ոլորտում ամենակարևոր պայմաններից է մշտական կապի պահպանումը ճարտարապետների հետ։ Սովորաբար կազմակերպում ենք միջոցառումներ՝ այդ կապն ավելի ամրապնդելու, ԳԻԶԱ-ի նորություների մասին տեղեկացնելու, ինչպես նաև մեր մասնագտական լուծումները նրանց դատին հանձնելու համար։
Վերջին միջոցառումներից է Ճարտարապետ տարեգրքի 5-րդ համարի շնորհանդեսը, որի գլխավոր հովանավորնորից էր նաև ԳԻԶԱ-ն։
ԳԻԶԱ֊ն ցանկանալով զերծ մնալ այսօր ամենուրեք գոյություն ունի կեղծիքների, ուրիշի գործն իրեն վերագրելու տգեղ երևույթից, որոշեց լուծում տալ խնդրին՝ ապահովագրելով հաճախորդին կեղծիքից: Այսուհետ աշխատանքն իրականացնող մասնագետից պահանջե՛ք ներկայացնել ԳԻԶԱ-ի՝ պրոֆեսիոնալիզմը հաստատող և հատուկ կոդ պարունակող քարտը՝ իրենց իսկ անուն ազգանունով, որով հաստատված է, որ նա համապատասխանում է ԳԻԶԱ-ում աշխատելու պահանջներին, այսինքն
Այսկերպ մենք կերաշխավորենք տվյալ մասնագետի աշխատանքը՝ որպես պրոֆեսիոնալ։
Գիզայի պրոֆեսիոնալ թիմը մշտապես վերապատրաստումներ է անցնում արտասահմանյան լավագույն ընկերություններում, ինչպիսիք են՝ գերմանական ZinCo, իտալական Index, ամերիկյան Koster և այլն։ Ինչպես նաև երբեք բաց չենք թողնում համաշխարհային կարևորագույն ցուցահանդեսները։
Մշտապես ոլորտային գիտելիքների թարմացումը ԳԻԶԱ-ի աշխատակազմի բարձր արդյունավետության գրավականն է։